Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՎԱՐԱԿ՝ ՋԱՎԱԽՔՈՒՄ

Փետրվար 02,2010 00:00

Ըստ Ջավախքից ստացված լուրերի, Վրաստանի Ծղնեթիի բնակավայրում Միավորված ազգերի կազմակերպության նախաձեռնած սեմինարի 34 մասնակից վարակվել է A/H1N1 վիրուսով: Վարակվածների մեծ մասը Ախալցիխեից եւ Քվեմո Քարթլիից են:
Սեմինարին մասնակցում էին 18-26 տարեկան երիտասարդներ: Բոլորի մոտ էլ նկատվել է հազ, տենդ եւ բարձր ջերմաստիճան, բոլորին էլ տեղափոխել են հիվանդանոց, սակայն կարճ ժամանակ անց դուրս գրել՝ բուժումը տանը շարունակելու պայմանով:
Ըստ Ախալցիխեի հիվանդանոցի տնօրեն Դավիթ Մայիսուրաձեի, հիվանդները A/H1N1 վիրուսի թեթեւ տեսակով են վարակված եւ խուճապի հիմքեր չկան: Բժիշկը ասել է նաեւ, որ բոլոր հիվանդներին անվճար կտրվի հակավիրուսային տամիֆլյու դեղը, իսկ մյուս դեղորայքի համար կվճարեն գնի միայն 20 տոկոսը:
Համեմատաբար ծանր է մի հիվանդի վիճակը, որը մինչեւ օրս մնում է Թբիլիսիի հիվանդանոցում: Զանգվածային վարակման պատճառը, ենթադրաբար, A/H1N1-ով վարակվածի հետ շփումն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել