Լրահոս
Օրվա լրահոսը

Մերոնք տուժել են

Փետրվար 02,2010 00:00

Ըստ օտարերկրյա լրատվամիջոցների, Հայաստանի 7 քաղաքացի է տուժել Եգիպտոսում հունվարի 30-ին 4 ավտոբուսային վթարների հետեւանքով: Վթարների պատճառ են դարձել եղանակային վատ պայմանները՝ ավազի փոթորիկը: Ընդհանուր առմամբ վթարներից տուժել է 55 մարդ՝ 20 զբոսաշրջիկ եւ 35 եգիպտացի: Առավել լուրջ վնասվածքներ՝ կոտրվածքներ են ստացել Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիները:
Իսկ Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից «Արմինֆոյին» տեղեկացրել են, որ Եգիպտոսում ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժած Հայաստանի 7 քաղաքացիներն արդեն հիվանդանոցից դուրս են գրվել:
«Կահիրեում Հայաստանի դեսպանությունը զբաղվում է մեր քաղաքացիներով: Հարցը դիվանագիտական ներկայացուցչության ուշադրության կենտրոնում է»,- նշել են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել