Լրահոս
Օրվա լրահոսը

Տուգանվել են

Փետրվար 02,2010 00:00

 ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի երեկվա նիստում «ԱրմՖարմ», «Ֆարմ Գոհար», «Դեղաբազա Երեւան» եւ «Ալեքս Գրիգ» ընկերությունները տուգանվել են 500 000-ական դրամով: Այս մասին տեղեկացնում են Հանձնաժողովից՝ հայտնելով, որ նշյալ ընկերությունները պահանջած տեղեկատվությունը սահմանված ժամկետում չեն ներկայացրել:
Առաջին 3-ը դեղորայքի շուկայում գործող ընկերություններ են, որոնց կողմից տեղեկատվության չտրամադրումը կամ ուշացնելը խոչընդոտել է դեղերի շուկայում հակամրցակցային համաձայնության կասկածանքով հարուցված վարույթի աշխատանքներին: Նրանց տրամադրած տեղեկատվությունն այժմ ուսումնասիրության ընթացքում է եւ հակամրցակցային համաձայնությանը մասնակից լինելու հանգամանքը պարզվում է:
 «Ալեքս Գրիգ» ընկերությունը՝ չնայած լայն սպառման շուկաներում գործող ընկերություններին մինչեւ Ամանոր տրված հանձնարարությանը, որ գների ցանկացած բարձրացման դեպքում երկօրյա ժամկետում հանձնաժողովին հիմնավորումներ ներկայացնեն, սահմանված ժամկետում տեղեկատվություն չի ներկայացրել: Ավելի ուշ հանձնաժողովի անցկացրած մոնիտորինգն է պարզել, որ նորզելանդական կարագի գինը բարձրացել է: Անհրաժեշտ հիմնավորումները ներկայացված են: Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ դեղորայքի շուկայում գործող «Ֆետիդա Ֆարմ» ընկերությունում ստուգումներ են նշանակվել՝ հակամրցակցային համաձայնության կայացման կասկածանքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում ներկայացված տեղեկատվության հավաստիությունը պարզելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել