ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչությունից տեղեկացրին, որ հունվարի 30-ին Լենինգրադյան փողոցի թիվ 22 շենքի մոտ հայտնաբերվել է 1945 թ. ծնված Գալինա եւ 1972 թ. ծնված Մարիաննա Ալեքսանդրյանների դիակները՝ հրազենային վնասվածքներով:Դեպքի վայրից շուրջ 20 մետր հեռավորության վրա գտնվող ավտոտնակներից մեկի հետնամասում հայտնաբերվել է 1968 թ. ծնված Մամիկոն Հարությունյանի դիակը՝ կրծքավանդակի հրազենային վնասվածքով:Հարությունյանի ձեռքում եղել է կարճեցված երկփողանի որսորդական հրացան: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 12 մմ տրամաչափի 4 պարկուճ: Հրացանը եւ պարկուճներն ուղարկվել են փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: Ըստ լուրերի՝ Մարիաննային եւ նրա մորը սպանել է Մամիկոնը, որը հետո ինքնասպան է եղել: Ասում են նախեւ, որ նա եղել է Մարիաննայի քաղաքացիական ամուսինը, վերջերս վաճառել է իր տունն ու փոքրիկ կրպակը՝ Մոսկվա գնալու նպատակով, սակայն Մարիանան չի համաձայնվել մեկնել նրա հետ, եւ արդյունքում՝ հատուցել է կյանքով:


















































