Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

Փետրվար 02,2010 00:00

«Առավոտի» տեղեկություններով, արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ծեծի է ենթարկվել ազատամարտիկ, կալանավոր Գուրգեն Նավասարդյանը: Ըստ նախնական վարկածի, շաքարախտով հիվանդ կալանավորը «պատժվել» է, քանի որ հրաժարվել է ստորագրել ինչ-որ փաստաթղթի տակ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, նա հացադուլ է հայտարարել եւ պահանջներից մեկն էլ այն է, որ իրեն այցելեն լրագրողներ եւ իրավապաշտպան կառույցի ներկայացուցիչներ:
Ի դեպ, կառավարության վերջին նիստի ժամանակ խոսք գնաց մի նախագծի մասին, ըստ որի՝ լրատվամիջոցը իրավունք չունի տեսանկարահանել կալանավորին, դատապարտյալին: Սակայն խոսք չի գնացել այն մասին, թե վերոնշյալ դեպքերում, երբ բռնության ենթարկված կալանավորն ինքն է ցանկանում, որ իրեն նկարեն, այցելեն, ապա ինչպես պիտի վարվի լրատվամիջոցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել