Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱԴԱԴԱՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

Փետրվար 02,2010 00:00 Share

ՀՀ ՊՆ-ից տեղեկացրին, որ այդ թվում արձանագրվել է դիպուկահար զենքից գնդակոծման 65 եւ խոշոր տրամաչափի զենքից  գնդակոծման՝ 20 դեպք:  2009 թ. Ադրբեջանը 4600 անգամ խախտել է ՀՀ եւ ԼՂՀ-ի հետ հրադադարի ռեժիմը: Ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով 7 մարդ սպանվել է (1 քաղաքացիական անձ) եւ 20-ը՝ վիրավորվել (2 քաղաքացիական անձ): 2008-ին արձանագրվել է 3500 խախտում, 2007-ին՝ շուրջ 1400, 2006-ին ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 600 անգամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել