Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցներ եւ ջուր՝ Մարտունու գյուղերին

Փետրվար 02,2010 00:00 Share

\"\"«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ 2009 թվականի հոկտեմբերից մեկնարկել են ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի խմելու ջրի ներքին ցանցի կառուցման եւ չգործող հին ջրամբարի վերանորոգման աշխատանքները: Արդեն պատրաստ է 7,6 կիլոմետր ներքին ցանցը, իսկ այս ամիս կսկսվի հին ջրամբարի վերանորոգման եւ բաժանարար հորերի կառուցման աշխատանքը:
Սոս համայնքի ղեկավար Իգոր Ղահրամյանի խոսքով՝ իրենք օգտվում են համայնքի միակ ջրհորից, որը քարուքանդ վիճակում է, իսկ ջուրը պիտանի չէ խմելու համար: «Ջուրը գյուղացուն հողի հետ կապող ամենաամուր օղակն է, եւ միայն ջուր լինելու դեպքում գյուղացին կարող է մտածել կենցաղային իր մյուս խնդիրների մասին»,- ասում է գյուղապետը:
2009-ին հիմնադրամը ջրամատակարարում է ապահովել շրջանի Բերդաշեն եւ Սպիտակաշեն գյուղերում, իսկ Գիշի եւ Ճարտար գյուղերում դպրոցներ են կառուցվում, Սպիտակաշենի նոր դպրոցն արդեն հանձնվել է շահագործման:
«Մեր մարդասիրական գործունեության հիմքում Արցախի բնակչության համընդհանուր բարեկեցությունն է, սակայն հատուկ ուշադրություն ենք դարձնում համայնքների ջրամատակարարմանն ու երեխաներին առնչվող ծրագրերին»,- հայտարարել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել