Լրահոս
Օրվա լրահոսը

Թեղուտցի աղջիկը՝ երրորդ մրցանակակիր

Փետրվար 02,2010 00:00 Share

\"\"2009 թվականի դեկտեմբերի 8-ին Բեյրութի ՅՈՒՆԵՍԿՕ-ի սրահում կայացել է երեխաների նկարների 3-րդ միջազգային փառատոն-ցուցահանդեսը, որին մասնակցել են ավելի քան 30 երկրի երեխաներ: Ներկայացված 1700 նկարների մեջ էին հայաստանցի 20 շնորհալի երեխաների ստեղծագործություններ: 10-14 տարեկան երեխաների մեջ երրորդ մրցանակին է արժանացել Տավուշի մարզի Թեղուտ գյուղից Լիլիթ Թամրազյանը: Սակայն Լիլիթը ներկա չի եղել եւ Լիբանանի մշակույթի նախարարության մրցանակը հանձնվել է Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանին: Հունվարի 21-ին Դիլիջանի քաղաքապետարանի քարտուղար Արամ Մարտիրոսյանը հանդիսավոր կերպով Լիլիթին է հանձնել նրա մեդալը: 10-ամյա աղջիկը գերազանց առաջադիմությամբ սովորում է Թեղուտի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում եւ արդեն երկու տարի հաճախում է Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոց: Այդ նպատակով շաբաթական 3 անգամ աղջնակը գյուղից Դիլիջան է մեկնում:
Լիլիթի հայրը՝ Թեղուտի համայնքապետ Գեւորգ Թամրազյանը երեխայի այս հաջողության մեջ կարեւոր է համարում գեղարվեստի դպրոցի նկարչության ուսուցչուհի Սոֆյա Պարանյանի ավանդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել