Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆՔ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԵՏ

Փետրվար 02,2010 00:00 Share

ԿԳՆ կայքէջից տեղեկանում ենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հունվարի 25-28-ը պաշտոնական այցով գտնվում էին Ավստրիական Հանրապետությունում եւ ստորագրել են համագործակցության մասին հուշագրեր:
Կրթության եւ գիտության բնագավառին առնչվող հուշագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի շահագրգիռ կազմակերպություններին եւ անձանց առավել մեծ ծավալով օգտվել ավստրիական փոխանակման ծրագրերից եւ ընդլայնել Հայաստանի հանրակրթական դպրոցներում գերմաներեն լեզվի դասավանդման գործընթացը՝ ներառելով նաեւ ավստրիական կողմին: Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել դասագրքերով աջակցել Մխիթարյան միաբանության ուսումնական հաստատություններին եւ Հ. Շիրազի անվան կիրակնօրյա դպրոցին: Երկկողմ համագործակցություն է հաստատվել Կրեմ քաղաքի տուրիզմի ու հյուրընկալության եւ Երեւանի զբոսաշրջության քոլեջների միջեւ: Քննարկվել են հայ-ավստրիական բուհական համագործակցության խնդիրներ՝ Տեմպուս 4 եւ Ռազմուս Մունդուս ծրագրերի շրջանակում, ինչպես նաեւ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում ավստրիական MBA ծրագրի ներդրման եւ հայ գրատպության 500-ամյակին նվիրված Վիեննայի համալսարանի հետ համատեղ գիտական կոնֆերանսի կազմակերպման հնարավորությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել