Լրահոս
Օրվա լրահոսը

Տիմոշենկոն պատրաստ է հակահարված տալ Յանուկովիչին

Փետրվար 02,2010 00:00 Share

Կիեւը շրջապատված է գրոհայիններով, որոնք պատրաստ են իշխանությունը զավթելու ցանկացած տարբերակի: News.am-ի տեղեկություններով, նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի վարչապետ եւ նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոն:
Նրա համոզմամբ, այդ «գրոհայինների» օգտագործումը, որոնք, իբր, գտնվում են Կիեւի մոտակայքում տեղակայված «հանգստյան տներում», իր մրցակից Յանուկովիչի բնորոշ ձեռագիրն է: Տիմոշենկոն նաեւ նկատել է, որ գրոհայինները Յանուկովիչի միակ ռեսուրսը չեն։ Նրա կողմնակիցները նաեւ կեղծում են ընտրությունները եւ հարյուր հազարավոր քվեաթերթիկներ են գցում քվեատուփի մեջ: «Վիկտոր Յանուկովիչը չի փոխվել, նրա մեթոդները, նրա քաղաքականությունը նույնպես չեն փոխվել: Այնպես որ, ինչպես 2004 թվականին, այս անգամ էլ մենք նրանց խիստ կերպով կդնենք իրենց տեղը, եւ նա ոչ մի պարագայում չի վերցնի իշխանությունը Ուկրաինայում: Հենց միայն այն պատճառով, որ նա հանդիսանում է ամենահակաուկրաինական քաղաքական գործիչներից մեկը»,- հայտարարել է Տիմոշենկոն:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում հունվարի 17-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում Յանուկովիչը ստացել է 35, իսկ Տիմոշենկոն՝ 25 տոկոս ձայն: Փետրվարի 7-ին տեղի է ունենալու նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել