Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՂԴԱԴՈՒՄ 41 ՇԻԱ ՈՒԽՏԱԳՆԱՑ Է ԶՈՀՎԵԼ

Փետրվար 02,2010 00:00 Share

\"\"Երկուշաբթի օրը Բաղդադի ծայրամասում ամենաքիչը 41 շիա ուխտավոր է զոհվել եւ եւս 106-ը վիրավորվել է մահապարտ մի կնոջ կողմից պայթուցիկ սարքը գործողության մեջ դնելու արդյունքում: «Reuters»-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել են Իրաքի ՆԳ նախարարությունում: Պայթյունը տեղի է ունեցել Բաղդադից 80 կմ հարավ-արեւմուտք գտնվող եւ շիաների հոգեւոր կենտրոնը համարվող Կերբելու շրջանում՝ այն ժամանակ, երբ Արբանի տոնի նախաշեմին ուխտագնացության նպատակով այնտեղ մեկնած հազարավոր շիաներին վրաններից մեկի մոտ ուտելիք եւ ջուր է բաժանվել:
Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ, հունվարի 25-ին, Բաղդադի հյուրանոցների մոտ տեղի ունեցած ահաբեկչական միաժամանակյա ակտերի արդյունքում զոհվել էին ավելի քան 40 եւ վիրավորվել տասնյակ մարդիկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել