Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԱ/ՆԵ»-Ն ԿԱՄՓՈՓՎԻ

Փետրվար 02,2010 00:00 Share

Այսօր Երեւանի պետական տիկնիկային թատրոնում կկայանա հանդիպում լրատվամիջոցների հետ, որին կհաջորդի «Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթի 2009թ. արդյունքների ամփոփումը եւ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Կարեւորելով լրատվամիջոցների դերը եւ նշանակությունը հասարակական կարծիքի եւ երեւույթների ձեւավորման գործում՝ Բրիտանական խորհուրդը՝ իր «Wo/men in Politics» ծրագրի շրջանակներում, եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը արդեն երկրորդ տարին է՝ անցկացնում են «Նա/Նե» ամենամյա լրագրողական աշխատանքների (հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, առցանց հոդված, բլոգ հոդված, ռադիո նյութ, առեւտրային գովազդ) մրցույթը։
Ժյուրիի կողմից լավագույնը ճանաչված հեղինակները կպարգեւատրվեն արծաթե «Նա/Նե» մրցանակով, ինչպես նաեւ կստանան դրամական պարգեւ:
Միջոցառման պատվավոր հյուրերն են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար՝ դեսպան Սերգեյ Կապինոսը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը, ներկայացուցիչներ պետական կառույցներից եւ միջազգային կազմակերպություններից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728