Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԸ

Փետրվար 02,2010 00:00

Ինչպես եւ սպասվում էր, Ադրբեջանի ազգային հավաքականը չի ժամանելու Երեւան, որտեղ երկու շաբաթից մեկնարկելու է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը: Ադրբեջանական կողմն այդ մասին վաղուց էր հայտարարել: Բայց քանի որ հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանում էր հունվարի 30-ին, մեր ֆեդերացիան, որը նաեւ աշխարհի գավաթի մրցաշարի կազմակերպիչն ու անցկացնողն է, ձեռնպահ էր մնում խնդրո առարկա հարցին վերջնական պատասխան տալուց: Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը չի փոխել որոշումը՝ այդ մասին պաշտոնապես տեղյակ պահելով մարզաձեւի միջազգային ֆեդերացիային, որը որոշել է փոխարինման հավակնորդ երեք երկրներից՝ Շվեդիայից, Դանիայից եւ Ուզբեկստանից նախապատվությունը տալ վերջինին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել