Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՐԱԶԻԼԱՑԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ ՈՐՈՇԵԼ Է ԴԱՌՆԱԼ ՊԱՍՏՈՐ

Փետրվար 02,2010 00:00

«Համբուրգ» ակումբի կիսապաշտպան Զե Ռոբերտոն հայտարարել է, որ ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո ինքը կդառնա հոգեւորական: «Ես իմ մեջ մարդկանց օգնելու կոչում եմ զգում: Այն ամենը, ինչ տեղի է ունեցել իմ կյանքում, պատահական չէ: Աստված ինձ հնարավորություն է տվել»,- հայտարարել է բրազիլացի 35-ամյա սպորտսմենը՝ գերմանական “Bunte” ամսագրի հարցազրույցում: Նա շաբաթական մեկ անգամ այցելում է եկեղեցի եւ կազմակերպել է Աստվածաշնչի ուսումնասիրման խմբակ: Մի քանի տարի է, ինչ Զե Ռոբերտոն յուրացնում է աստվածաբանություն: Ավելի վաղ հոգեւորական ձեռնադրվելու մտադրության մասին հայտնել էր բրազիլացի մեկ այլ ֆուտբոլիստ՝ «Ռեալի» կիսապաշտպան Կական: Նա նշել էր, որ «հեշտ չէ արդի հասարակությանը բացատրել բաներ, որոնք գրվել են հազարամյակներ առաջ: Սակայն լավ հոգեւոր հովվի խնդիրը հենց դա է՝ ժամանակակից դարձնել Աստվածաշնչի ուսմունքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել