Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՔԿԱԳ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱԿՑՈՒՀՈՒ ԲՈՂՈՔԸ

Փետրվար 02,2010 00:00

Վճռաբեկ դատարանը մերժել է Լոնդոնի Իսլինգթոն շրջանի ՔԿԱԳ մարմնի աշխատակցուհու բողոքը, ով, ելնելով քրիստոնեական համոզմունքներից, հրաժարվել է գրանցել միասեռականների քաղաքացիական ամուսնությունը:
Լիլիան Լեյդիլը խոստովանել է, որ այդ պաշտոնում իր 16-ամյա աշխատանքի ընթացքում եղել են ծաղրանքի կամ աշխատանքից ազատման սպառնալիքի դեպքեր՝ միասեռական «ամուսնությունների» գրանցման մերժման համար: 2008թ. հուլիսին աշխատանքի հարցերով դատարանն անցել է Լ. Լեյդիլի կողմը: Ըստ դատարանի որոշման՝ գործատուն խախտել է աշխատակցուհու դավանանքի ազատության իրավունքը եւ պետք է նրան ազատի միասեռական «ամուսնությունների» գրանցման անհրաժեշտությունից: Նույն տարվա դեկտեմբերին աշխատանքի հարցերով վճռաբեկ դատարանը մերժել է տվյալ որոշումը եւ վճռել, որ ղեկավարությունն իրավունք ունի աշխատակիցներից պահանջել քաղաքացիական կացության բոլոր ակտերի գրանցում: Ամերիկյան «Christian Post» կայքը հաղորդում է, որ Լոնդոնի վճռաբեկ դատարանն իր հերթին անփոփոխ է թողել որոշումը:
«Վճռաբեկ դատարանի այդ որոշումը հերթական հարվածն է քրիստոնյաներին, ովքեր հետեւում են Աստվածաշնչի ուսմունքին»,- հայտնել է «Christian Concern For Our Nation» իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Անդրեա Մինչելլո Ուիլյամսը:
Նշենք, որ 2008թ. սկզբին էլ Բրիտանիայում աշխատանքից ազատել են հոգեբանի՝ միասեռական զույգերին խորհրդատվության մերժման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել