Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՂԹԵՑ ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆԸ

Մարտ 02,2010 00:00

Փետրվարի 27-ին՝ «Ընտրությունները կանցնե՞ն առանց կեղծիքների» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ փետրվարի 28-ին Արարատի մարզի Այնթապ գյուղը ընտրելու է համայնքի ղեկավար: Քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել անկուսակցական Կարեն Սարգսյանը՝ ստանալով 2062 քվե: Հանրապետական թեկնածու Գրիգոր Խաչատրյանը չորս թեկնածուներից ամենաքիչ ձայներ է ստացել՝ 411, իսկ վերջին 11 տարում գյուղը ղեկավարած, այս ընտրություններին չառաջադրված Լեոն Թարվերդյանի եղբայր Ղեւոնդը ստացել էր 540 ձայն: Քվեարկությունն անցել է առանց միջադեպերի, իսկ այնթապյան ընտրությունների հետաքրքիր «առանձնահատկությունների» մասին՝ առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել