Haynews.am-ի տեղեկացմամբ, Իրանի կառավարությունը արգելել է հայտնի թերթերից մի քանիսի հրատարակումը՝ պատճառաբանելով, որ դրանք ունեն հակաիշխանական կողմնորոշում։ Կայքի փոխանցմամբ՝ «Iran dokht» թերթի խմբագիրը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ մամուլի հրատարակման դադարեցման հրամանը կապված է իր հոր քաղաքական հայացքների հետ։ Բանն այն է, որ վերջինիս հայրը՝ Մեհդի Կարրուբին, հանդիսանում է Իրանի ընդդիմության առաջնորդներից մեկը։ Իրանի ղեկավարությունը հասարակությանը հակաիշխանական գաղափարներ քարոզելու մեղադրանքով դադարեցրել է նաեւ «Ettemaad» թերթի հրատարակումը։


















































