«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի» նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը բացասական է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի՝ առյուծաորսից հետո արված լուսանկարներին: «Եթե առ այսօր տղամարդը իրեն ուժեղ է զգում, եթե կարողանում է ուղղաթիռից որս անել եւ հատկապես թագավորական որս գաղափարը մինչեւ հիմա պտտվում է մարդկանց ուղեղներում, ի՞նչ ենք ուզում: Մի քիչ իրեն բարձր է զգում, պետք է ինքնահաստատվի կենդանուն սպանելուց, մենք հին նախնադարյան մարդկանց մտածելակերպի հետ գործ ունենք: 21-րդ դարում այդ մտածելակերպը չկա, ամոթ է, որ պետք է մեզանում ամրապնդվի: Վերեւում պետք է քաղաքական կամք լինի՝ որ ամոթ է, ոչ թե թագավորական էլիտարության նշան համարեն»,- ըստ «Ա1+»-ի, ասաց նա:


















































