Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցանակների խնդիր կա

Մայիս 11,2010 00:00

Սյունիքի մարզի պատմամշակութային հուշարձանների մատույցներում հուշարձանների մասին պատմող ցուցանակների գրեթե չես հանդիպի: Անցած տարի Մեղրու տարածաշրջանում «ՎիվաՍել ՄՏՍ»-ի կողմից ցուցանակներ են տեղադրվել, սակայն մարզում դեռ շատ «անցուցանակ» հուշարձան կա:
Ցուցատախտակների բացակայության եւ մարդկանց ոչ տեղեկացված լինելու պատճառով՝ հաճախ են տուժում մարզի պատմամշակութային վայրերն ու հուշարձանները: Ինչպես տեղեկացանք Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայությանից, նմանատիպ դեպք արդեն արձանագրվել է Սիսիանի տարածաշրջանում:
Սիսիանի Նորավան գյուղում գտնվող  պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող Դամբարանադաշտում, որին հարակից է տարածաշրջանում տեղակայված զորամասերի զորավարժարանը, զինվորականները զորախաղեր են անցկացրել, իսկ պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության դժգոհությանն ի պատասխան՝ զինվորներն ասել են, թե համապատասխան ցուցանակներ չկան եւ իրենք չեն իմացել, որ տվյալ վայրում չի թույլատրվում զորավարժություններ անցկացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել