Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստանը չի պաշտպանի

Մայիս 29,2010 00:00

\"\"Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոն հայտարարել է, որ Պեկինը «չի պաշտպանի» հարավկորեական ռազմանավի խորտակման մեջ մեղավորներին՝ անկախ այն բանից, թե միջադեպի հետաքննությունն ինչ եզրակացության կհանգի: «Չինաստանի կառավարությունը իր դիրքորոշումը կհայտնի օբյեկտիվության եւ արդարության հիման վրա՝ հարգանքով վերաբերվելով միջազգային հետաքննության եզրակացությանն ու նկատի առնելով այդ եզրակացության վերաբերյալ բոլոր պետությունների արձագանքները»,- BBC-ի մատուցմամբ՝ ասել է Չինաստանի վարչապետը:
Մարտի 26-ին Ճապոնական ծովում հարավկորեական «Չխոնան» ռազմանավի խորտակումը դարձել է նաեւ Չինաստանի կառավարության ղեկավարի եւ Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակի միջեւ բանակցությունների հիմնական թեման: Հիշեցնենք, որ Արեւմտյան երկրների փորձագետների խումբը մայիսի կեսերին հրապարակել էր միջադեպի հետաքննության վերաբերյալ իր եզրակացությունը, ըստ որի՝ հարավկորեական նավը խորտակվել ու 46 նավաստիներն էլ զոհվել են Հյուսիսային Կորեայի սուզանավակի կողմից արձակված տորպեդների արդյունքում: Հյուսիսային Կորեան շարունակում է հերքել իրեն ուղղված մեղադրանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31