Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխադարձ շանտաժներից հետո «Գազպրոմը» Բելառուսին գազ տվեց

Հունիս 25,2010 00:00

\"\"Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը վերականգնել է Բելառուսին մատակարարվող գազի հոսքը եւ 228 մլն դոլար է վճարել այդ երկրի տարածքով գազի տարանցման դիմաց: Իհարկե, Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն հայտարարել է, թե ընկերությունը գազի տարանցման համար «Բելտրանսգազին» պարտք էր 260 մլն դոլար, բայց բելառուսական կողմը համարում է, որ վճարված գումարը կարելի է որոշակիորեն ավանս համարել: Միաժամանակ, ինչպես փոխանցում է «Reuters»-ը, կողմերը խոստովանել են, որ իրենց միջեւ ծագած վեճը լուծված չէ, իսկ Մինսկը նորից սպառնացել է, թե կսպառի Եվրոպա տարանցվող գազը, եթե տեղափոխման դիմաց չվճարվի:

«Գազպրոմը» հայտարարել է, որ Բելառուսի գազի մատակարարումը վերականգնվել է ամբողջ ծավալով՝ այն բանից հետո, երբ Մինսկը համաձայնել եւ նախօրեին մարել է հունվար-ապրիլ ամիսների համար ընկերությանն ունեցած իր 187 մլն դոլարի պարտքը: Մինչ այդ, Բելառուսին մատակարարվող գազի ծավալի 60 տոկոսի կրճատումը ստիպել էր Բելառուսին՝ սպառել դեպի Եվրոպա տարանցվող գազը, ինչի հետեւանքով գազը ընդհատումներով էր հասել Լիտվա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել