Հայաստանը պետք է պատրաստ լինի հանկարծակի պատերազմի: PanARMENIAN.Net կայքի հաղորդմամբ, երեկ հայտարարել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, Հայաստանը պետք է պատրաստ լինի անսպասելիին եւ վատթարագույնին: Ընդ որում, նա նշել է, որ Բաքուն կշարունակի ՀՀ զինված ուժերի «թեստավորումը» հարձակումներով եւ սադրանքներով: «Առավել վտանգավոր է ռազմական գործողությունների հանկարծակի սկիզբը, քան Ադրբեջանի կողմից պատերազմի հայտարարումը»,- ասել է Կիրակոսյանը՝ հավելելով, որ Բաքվի կողմից հերթական սադրանքի դեպքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Ըստ նրա, Ադրբեջանը Հայաստանին մարտահրավեր նետելու հնարավորություն ունի: «Հայաստանի ԶՈՒ-ն պետք է պատրաստ լինի նման սցենարների»,- ասել է հայ փորձագետը:


















































