Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱԳՈՒՀԻՆ ԵՐՋԱՆԻԿ Է

Հուլիս 09,2010 00:00

\"\"Իսպանիայի թագուհի Սոֆիան, որ ներկա էր կիսաեզրափակչի Գերմանիա-Իսպանիա հանդիպմանը, իր երկրի ազգային հավաքականին շնորհավորել է պատմական հաղթանակի առթիվ: «Պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչ մտնելն արդեն իսկ հիանալի արդյունք է: Մենք աշխարհի առաջնություններում Գերմանիային դեռ երբեք չէինք հաղթել: Իսկ այսօր դա անելուց բացի, եզրափակիչ մտանք ու անչափ մոտ ենք չեմպիոնությանը: Հանդիպման ընթացքում հուզումնալի բազում պահեր ապրեցի: Բայց երբ մրցավարն ազդարարեց խաղի ավարտը, երջանիկ էի, ինչպես ամբողջ Իսպանիան»,- լրատվամիջոցներին հայտարարել է Իսպանիայի թագուհին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել