Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈԴԻԿՅԱՆԻ՝ KARINE.AM-Ը

Հուլիս 23,2010 00:00

\"\"Արդեն գործում է դրամատուրգ, արձակագիր, հրապարակախոս Կարինե Խոդիկյանի karine.am ստեղծագործական կայքը: Այնտեղ կարելի է գտնել տեղեկատվություն՝ հեղինակի կենսագրության, ստեղծագործությունների, մրցանակների եւ այլնի մասին: Ցանկացողները կարող են կայքում կարդալ նաեւ նրա ստեղծագործությունները ոչ միայն հայերեն, այլեւ ռուսերեն եւ այլ լեզուներով: Karine.am-ում զետեղված են հետաքրքիր լուսանկարներ՝ ֆոտոատելիե բաժնում: Հիշեցնենք, որ Կ. Խոդիկյանը եղել է «Գարուն» ամսագրի արձակի եւ պոեզիայի բաժնի խմբագիր, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր, ՀՌԱՀ անդամ, մշակույթի նախարարի տեղակալ, հիմնադրել է «Դրամատուրգիա» հանդեսն ու «Այբենագիր» հրատարակչատունը: Նա ունի ազգային եւ միջազգային գրական մրցանակներ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել