Լրահոս
Օրվա լրահոսը

Խանտի Մանսիյսկը պատրաստ է

Սեպտեմբեր 01,2010 00:00

\"\"Յուգրայի մայրաքաղաք Խանտի Մանսիյսկն այսօր արդեն պատրաստ է հյուրընկալել շախմատի համաշխարհային 39-րդ օլիմպիադայի մասնակիցներին: Տեղի լրատվամիջոցներն արդեն հրապարակել են մի քանի տեղեկություններ, որոնք առաջին անգամ են հանդիպում այս մրցաշարի անցկացման պատմությունում:
Առաջին անգամ շախմատի համաշխարհային օլիմպիադայի գլխավոր մրցավար է նշանակվել գեղեցիկ սեռի ներկայացուցիչ՝ սերբ Սավա Ստոյսեւլեւիչը:
Առաջին անգամ օլիմպիադայի մասնակիցներին որակյալ սնունդ ապահովելու նպատակով Սանկտ Պետերբուրգից հատուկ հրավիրվել են 60 բարձրակարգ խոհարարներ:
Առաջին անգամ օլիմպիադայի հանդիպումները օնլայն մեկնաբանելու է հատուկ այդ նպատակով ստեղծված գերհամակարգիչը:
Առաջին անգամ հաղթող թիմին ըստ արժանվույն մեծարելու նպատակով պատրաստվել է ոչ միայն պատվո պատվանդան, այլեւ գահանիստ աթոռ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել