Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղի ատլասը՝ անգլերեն

Սեպտեմբեր 15,2010 00:00

2009 թվականի սեպտեմբերի 17-ին տեղեկացրել ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը 1500 օրինակով հրատարակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ատլասը, ուր ամփոփված են միջին եւ խոշոր մասշտաբների շուրջ 70 քարտեզ, տեքստեր, սխեմաներ եւ բազմակողմանի տեղեկատվություն՝ ԼՂՀ կազմավորման, աշխարհագրական դիրքի, բնական պայմանների եւ ռեսուրսների, բնակչության, տնտեսության եւ մշակույթի մասին: Ներկայացված են նաեւ Արցախի հայերի պատմական զարգացման մեջ էական դեր ունեցած աշխարհաքաղաքական եւ ռազմաքաղաքական իրադարձություններ: Եվ ահա ԼՂՀ անկախության 19-րդ տարեդարձի կապակցությամբ լույս է տեսել ԼՂՀ ատլասի անգլերեն տարբերակը:

Այս առթիվ «Արմինֆոն» հաղորդում է, թե ենթադրվում է, որ ԼՂՀ անգլերեն ատլասը առաջիկա հոկտեմբերին կներկայացվի Ֆրանկֆուրտի գրքի ցուցահանդեսում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել