Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեդ Հասանի» թիկնապահը իջեւանցի է

Սեպտեմբեր 28,2010 00:00

Քրեական աշխարհի հեղինակություն Ասլան Ուսոյանի հետ Մոսկվայում վիրավորված, նրա թիկնապահ Արթուր Բաղրամյանը Իջեւան քաղաքի Բլբուլյան փողոցի 4-րդ նրբանցքի բազմաբնակարան շենքերից մեկի բնակիչ է եւ իջեւանցիներին առավել հայտնի է «Աբան» մականունով: «Աբանը» Ասլան Ուսոյանի շրջապատում հայտնվել է շնորհիվ իր զինվորական ծառայության ընկեր, Սոչի քաղաքի բնակիչ Անդրուշի, ով սեւծովյան այդ քաղաքում է քրեական հեղինակություն: «Աբանը» պատրաստվում էր վերադառնալ Հայաստան, որպեսզի հոկտեմբերի 5-ին Երեւանում աշխատող իրավաբան դստերն ամուսնացներ հանրապետության դատավորներից մեկի որդու հետ: Ժամանակին ավազակային հարձական եւ թմրամոլության համար դատված «Աբանի» երկու որդիները բնակվում են Իջեւանում, մեկն ամուսնացած է, մյուսը՝ դպրոցական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել