Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱԽՏԱՋՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԸ

Հոկտեմբեր 07,2010 00:00

Երեկ Հայաստանի գիտական հասարակայնությունը նշեց 20-րդ դարի խոշորագույն բուսաբաններից մեկի՝ մեծանուն գիտնական Արմեն Թախտաջյանի 100-ամյակը: ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտում Հայաստանի բուսաբանական ընկերության աջակցությամբ հոկտեմբերի 6-8-ը տեղի կունենա «Արմեն Թախտաջյանը եւ բուսաբանական գիտության զարգացումը Հայաստանում» միջազգային գիտաժողովը՝ նվիրված աշխարհահռչակ բուսաբան-էվոլյուցիոնիստի 100-ամյակին: Գիտաժողովին մասնակցող հայ եւ արտասահմանցի գիտնականները հանդես կգան զեկուցումներով՝ նվիրված ինչպես Հայաստանի եւ Կովկասի բուսաբանության տարբեր ասպեկտների, այնպես էլ մոլորակի այլ շրջանների ֆլորայի ուսումնասիրմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել