Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՏՐՎԱԾ ՍՐՏԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 07,2010 00:00

\"\"Խորվաթիայի թանգարանը որոշել է կազմել տհաճ հիշողությունների յուրահատուկ հավաքածու եւ բացել է Կոտրված սրտերի թանգարան:
Թանգարանում հաշվվում է ավելի քան 600 ցուցանմուշ, այդ թվում՝ սիրային նամակներ, փափուկ խաղալիքներ, հեծանիվ եւ հարսանյաց զգեստ:
Օրինակ, կացինն այդ թանգարանում պարզապես գործիք չէ: Դրանով գերմանացի լեսբուհին մի քանի տարի առաջ ոչնչացրել է այն ամենը, ինչ նրան հիշեցրել է նախկին ընկերուհուն: Կազմակերպիչները որոշել են Կոտրված սրտերի թանգարան բացել, երբ բաժանվել են իրենց մտերիմներից: Երբ համացանցում տարածվել է այդ թանգարանի գոյությունը, ցուցանմուշներ են ուղարկվել ամբողջ աշխարհից: Թանգարանում այլեւս տեղ չկա նոր իրերի համար: Ըստ կազմակերպիչների՝ կոտրված սրտի ապաքինման ուղղությամբ առաջին քայլը չհաջողված հարաբերությունների մասին հիշեցնող ամեն ինչից ազատվելն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել