Լրահոս
Օրվա լրահոսը

Մերկ ուսանողուհիներն ու Պուտինը

Հոկտեմբեր 07,2010 00:00

\"\"Ըստ tert.am-ի,  Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողները ներքնազգեստով լուսանկարվել են ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին նվիրված 2011թ. էրոտիկ օրացույցի համար: Օրացույցները տպագրվել են 50 000 օրինակով եւ արդեն վաճառվում են: Այսպես աղջիկները ցանկացել են շնորհավորել Պուտինին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին: Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի քարտուղարը նշել է, որ ուսանողները սեփական նախաձեռնությամբ են հանդես եկել, դեկանատն այդ մասին տեղյակ չի եղել եւ տեղեկացել է բլոգերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել