Լրահոս
Օրվա լրահոսը

Սախարովի մրցանակը շնորհվեց կուբացի այլախոհին

Հոկտեմբեր 22,2010 00:00

\"\"Անդրեյ Սախարովի անվան «Մտքի ազատություն» մրցանակը երեկ շնորհվել է կուբացի այլախոհ Գիլերմո Ֆարինյասին: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը: 48-ամյա լրագրող եւ հոգեբան Ֆարինյասն իր կյանքի 11,5 տարին անցկացրել է բանտում եւ Կուբայի ռեժիմի դեմ 23 անգամ հացադուլ է արել:

Ֆարինյասը երրորդ կուբացին է, որ ստանում է Սախարովի անվան մրցանակը:

Մրցանակի հանդիսավոր շնորհման արարողությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 15-ին, Ստրասբուրգում: Նա կստանա նաեւ 50 հազար եվրո դրամական պարգեւ:

Եվրախորհրդարանի միջազգային հարցերով կոմիտեն ավելի վաղ որոշել էր այդ մրցանակի երեք թեկնածուներին: Բացի կուբացուց, մրցանակին հավակնել են նաեւ Եթովպիայի ընդդիմադիր առաջնորդ Բիրտուկան Միդեկսան եւ «Խախտելով լռությունը» իսրայելական կազմակերպությունը:

Հիշեցնենք, որ ռուս գիտնական եւ ԽՍՀՄ տարիներին հանրահայտ այլախոհ Անդրեյ Սախարովի անվան մրցանակը հիմնադրվել է Եվրախորհրդարանի կողմից՝ 1988 թվականին եւ հանձնվում է այն անձանց կամ կազմակերպություններին, որոնք էական ներդրում են ունեցել աշխարհում մարդու իրավունքների ոլորտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել