Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը սկսել է լիցքավորել Բուշերի առաջին ԱԷԿ-ը

Հոկտեմբեր 27,2010 00:00

\"\"Իրանը սկսել է միջուկային վառելիքով Բուշերի առաջին ԱԷԿ-ի լիցքավորումը: Reuters-ի մատուցմամբ, այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է այդ երկրի պետական անգլալեզու հեռուստաընկերությունը: Իրանը հաստատում է, որ Ռուսաստանի աջակցությամբ ավարտին հասցված եւ 1000 մեգավատ հզորությամբ ԱԷԿ-ը էլեկտրաէներգիա կարտադրի արդեն 2011թ. սկզբին:

Իրանի իշխանությունները Բուշերի կայանի շահագործումը համարում են ցուցադրությունն այն բանի, որ երկրի միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես խաղաղ նպատակների իրագործմանը, թեեւ Արեւմուտքը Թեհրանին մեղադրում է ատոմային ռումբ ստեղծելու ցանկության մեջ: Բուշերի ԱԷԿ-ի վառելիքով լիցքավորելու աշխատանքները սկսվել էին դեռ օգոստոսի 21-ին, բայց էլեկտրաէներգիայի արտադրությունը հետաձգվել էր ԱԷԿ-ի համակարգիչներում վիրուսի հայտնաբերման պատճառով: Էներգաբլոկն առայժմ կշահագործվի նվազագույն հսկողության մակարդակով: Ռեակտորը 100 տոկոսով կշահագործվի արդեն 2011թ. գարնանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել