Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջատարների մեջ են

Հոկտեմբեր 28,2010 00:00

Սանկտ Պետերբուրգում ընթացող  անցած դարասկզբի Ռուսաստանի լավագույն շախմատիստներից մեկի՝ Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում, որին մասնակցում են 155 շախմատիստներ, մեր հանրապետության երկու պատվիրակները արագ խաղի մրցաշարում տեղ են զբաղեցնում առաջատարների շարքում:
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը հինգ տուրից հետո 4,5 միավորով Տկաչովի, Լաֆուենտեի, Վոլկովի, Վորոբյովի, Խիսմատուլինի եւ Դեմչենկոյի հետ միասին 4,5-ական միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մեր մյուս ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, նրանցից ետ է մնում կես միավորով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել