Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ շաբաթ շուտ

Նոյեմբեր 04,2010 00:00

\"\"Միայն պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհում տեղի ունեցող կարեւորագույն իրադարձությունները լուսաբանող «BoxingScene»-ն տեղեկացնում է, որ «Super Six»-ի նմանությամբ առաջին թեթեւագույն քաշային կարգում կազմակերպվող մրցաշարի մեկնարկը նախապես հայտարարված դեկտեմբերի 18-ից՝ մեկ շաբաթ առաջ է տեղափոխվում:
Դեկտեմբերի 11-ին Լոս Անջելեսում մասնակից քառյակի երկու ֆավորիտներից մեկը՝ IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն, Հայաստանը ներկայացնող Վախթանգ Դարչինյանը հանդիպելու է Աբներ Մարեսի հետ: Նույն օրը հաղթողի մյուս հիմնական հավակնորդը՝ Իոննի Պերեսը, ուժերը չափելու է Ջոզեֆ Ագբեկոյի հետ, որը, ինչպես հիշում է հայ մարզասերը, Վիկին հաղթել էր ոչ այնքան ազնիվ մարտ վարելով: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել