Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԶՈՒՄ ԵՆ ԾԱԽԵ՞Լ ԵԿԵՂԵՑԻՆ

Նոյեմբեր 09,2010 00:00

ԱՄՆ Հեւենվիլ քաղաքի հայերը ցանկանում են վաճառել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին: Այս մասին հայտնում է «Associated Press» գործակալությունը, որին հղում է կատարում tert.am-ը, նշելով, որ հուշարձանների պահպանության քաղաքային հանձնաժողովը ցանկանում է պահպանել եկեղեցին: Եկեղեցին ունի 163 տարվա պատմություն, եւ լուրեր կան, որ այն գնել ցանկացող ընկերությունը նախատեսում է եկեղեցու վայրում զվարճանքի օբյեկտ կառուցել:
«Եկեղեցու տեղում ռեստորան կառուցելը չափազանց մեծ անհեթեթություն է: Հանձնաժողովը գտնում է, որ եկեղեցին քանդելը կփոխի քաղաքի դեմքը»,- ասել է քաղաքի հուշարձանների պահպանության հանձնաժողովի անդամ Քրիստիան Միլերը:
Իսկ «Ազատությունը» հավելում է, որ եկեղեցու սպասավորները ասում են, թե հին շենքը վերանորոգելու համար 1,5 միլիոն դոլար է անհրաժեշտ, եւ նրանք ստիպված վաճառում են այն՝ ավարտելու համար նոր եկեղեցու շինարարությունը: Ծխական խորհրդի նախագահ Սքոթ Սահակյանը Eagle Tribune թերթին ասել է, թե գործարքը խոչընդոտելու փորձերը կրոնական եւ էթնիկ հետապնդումներ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել