Լրահոս
Օրվա լրահոսը

Թույլ՝ ազգային առաջնությունների շարքում

Նոյեմբեր 10,2010 00:00

Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է եվրոպական երկրների ազգային առաջնությունների վարկանիշային դասակարգման ցանկը, որում Հայաստանի ազգային առաջնությանը 48 երկրների մեջ հատկացվել է 41-րդ տեղը:
Ցուցակը կազմելիս հաշվի է առնվել վերջին 10 տարիներին տվյալ երկրի ակումբների կանոնավոր մասնակցության աստիճանը Եվրագավաթների խաղարկության մրցաշարերին: Իսկ մերոնք, ինչպես հայտնի է, դրանցում հաջող հանդես չեն գալիս: Միակ սփոփանքը, թերեւս, այն է, որ Ադրբեջանի առաջնության մակարդակը մերին զիջում է երեք աստիճանով:
Իսկ երեք լավագույն առաջնություններ են ճանաչվել Անգլիայինը, Իսպանիայինը եւ Իտալիայինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել