Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ՄՈՍԿՎԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՌԴ-ԻՆ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐ ԿԲԵՐԻ

Նոյեմբեր 11,2010 00:00

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Ռուսաստանին կարող է ամենահամեստ հաշվարկներով ամսական մի քանի տասնյակ միլիոն դոլարի եկամուտ ապահովել: Այդպիսի եզրահանգման է եկել «Կոմերսանտը»՝ վերլուծելով ՌԴ ԱԳՆ-ի կողմից բարձրաձայնված ռուսական տարածքով ռազմական բեռների փոխադրման դիմաց առաջարկվող գումարի չափը:
ՌԴ պաշտպանական գերատեսչության տվյալներով, մեկ բեռնամփոփի փոխադրման գինը կազմում է 1,8 հազար դոլար: Ընդ որում, խոսքը ՌԴ տարածքով ամսական տասնյակ հազարավոր երկաթուղային բեռնամփոփների փոխադրման մասին է: Ավելին, նկատի ունենալով այն, որ ՆԱՏՕ-ն ծրագրում է անվտանգության ապահովման միջազգային ուժերը դուրս բերել Աֆղանստանից, ենթադրվում է, որ հաջորդ տարվանից մեծանալու է նաեւ տարանցվող բեռնափոխադրումների պահանջարկը:
Այդ համատեքստում Մոսկվա-ՆԱՏՕ համաձայնագիրը՝ ՌԴ տարածքով Աֆղանստանից ռազմական բեռների հետադարձ փոխադրումը կարող է դառնալ նոյեմբերի 20-ին Լիսաբոնում կայանալիք Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթաժողովի գլխավոր կոմերցիոն արդյունքը: ՌԴ ԱԳՆ-ում բարձրաստիճան մի դիվանագետ հավաստիացրել է, թե այդ խնդրի շուրջ կողմերն արդեն համաձայնության են եկել, իսկ գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունն ընդամենը իրավաբանական ձեւակերպում է ստանալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել