Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՆ ԱՆՑԵԼ Է

Նոյեմբեր 11,2010 00:00

Բելգորոդում մեկնարկել է շախմատի Ռուսաստանի գավաթի խաղարկությունը, որի տղամարդկանց մրցաշարի մասնակից 32 շախմատիստների մեջ է հայաստանցի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Նոկաուտ մրցակարգով անցկացվող մրցաշարում զույգերը միմյանց դեմ խաղում են երկու պարտիա: Անդրիասյանն առաջին փուլում երկու հաղթանակ տանելով տանտերերից Պավել Պանկրատովի նկատմամբ՝ պայքարը շարունակելու իրավունք վաստակեց: Երկրորդ փուլի առաջին տուրում հայ շախմատիստը սեւ խաղաքարերով 54-րդ քայլում առավելության հասավ նաեւ մասնակիցների մեջ ամենաբարձր վարկանիշն ունեցող Վիկտոր Բոլոգանի նկատմամբ, որի հետ պայքարը վերսկսեց երեկ՝ սպիտակներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել