Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՒՍԱՑՈՒՅՑՆԵՐ ՉԿԱՆ ՈՒ ՉԿԱՆ

Նոյեմբեր 18,2010 00:00

Տավուշի մարզի 8 հազար բնակիչ ունեցող Բերդ քաղաքում երկու լուսացույց է աշխատում, իսկ 20 600 բնակչությամբ Իջեւանում՝ ոչ մի: Մինչդեռ Տավուշի մարզկենտրոնի մի շարք հատվածներում աշխույժ երթեւեկությունը լուսացուցային կարգավորման կարիք ունի:
Ճանապարհային երթեւեկության այս կարգավորիչի անհրաժեշտություն է զգացվում հատկապես Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհի 13-րդ կիլոմետրում, ուր խաչվում են Իջեւան-Նոյեմբերյան եւ Իջեւան-Բերդ ճանապարհները: Նախկինում՝ խորհրդային տարիներին դեպի Բերդ տանող ճանապարհն էր համարվում միջպետական՝ գլխավոր ճանապարհ, Հայաստանի անկախացումից հետ՝ դեպի Նոյեմբերյան տանող ճամփան:
Այս խաչմերուկում վերջին ավտովթարը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ՝ նոյեմբերի 9-ին՝ բախվել են «ՎԱԶ-2106» եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել