Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ՔԱՇԱԹԱՂԸ»՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ

Նոյեմբեր 19,2010 00:00

«Արմինֆո» գործակալությունը տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացել է լուսանկարիչ Զոհրաբ Իրքոյանի «Մեր Քաշաթաղը» գիրք-ալբոմի շնորհանդեսը: Հրատարակությունը ներառում է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի (Լաչինի) ավելի քան 100 հայկական պատմաճարտարապետական հուշարձանների լուսանկարներ:

Շնորհանդեսի ժամանակ Զոհրաբ Իրքոյանը հայտարարել է, որ ժամանակին լուսանկարներ է կատարել թերթերի համար եւ որոշել է իր հավաքածուն վերածել գրքի: Գիրք-ալբոմը հրատարակվել է «Հայերի ակումբ» հասարակական կազմակերպության աջակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել