Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱԽԿՈ՞Տ ԵՔ, ԹԵ՞ ՀԱՄԱՐՁԱԿ

Դեկտեմբեր 02,2010 00:00

\"\"Յուրաքանչյուր ոք պետք է
 լինի ինքնավստահ, չվախենա սխալվելուց, եւ կայացրած որոշումների համար չզղջա: Իսկ ամենակարեւորը՝ մի վախեցեք փոփոխություններից: Ինչպես Կարլ Մեննինգերն է ասել՝ «վախերին սովորում են, իսկ եթե կարելի է սովորել, կարելի է նաեւ հետ սովորել ու մոռանալ»: Իսկ եթե վստահ չեք, թե ինչն է ձեզ ավելի հարազատ՝ մշտականության խաղաղ զգացումը, թե փոփոխությունների փոթորիկը, ապա առաջարկում ենք լրացնել թեստը:
Թեստի 1, 5, 6, 9, 10 հարցերին «այո» եւ 2, 3, 4, 7, 8 հարցերին «ոչ» պատասխանները գնահատվում են մեկական միավոր:
1.Գիտե՞ք որտեղ են փղերն ապրում:
2.Սիրո՞ւմ եք, երբ ձեր սենյակի դուռը բաց է:
3. Նույնիսկ լավ եղանակին գերադասում եք տա՞նը մնալ:
4. Բարկանո՞ւմ եք, երբ անպատեհ ժամի եք ճաշում:
5. Ձեզ դո՞ւր է գալիս անծանոթ փողոցներով թափառելը:
6. Երազո՞ւմ եք օդապարիկով թռչելու մասին:
7. Չե՞ք վախենում անծանոթ վայրում մոլորվելուց:
8. Վա՞տ եք քնում նոր տեղում:
9. Կարո՞ղ եք ճշգրիտ ասել, թե ինչ կվերցնեիք ձեզ հետ, եթե ստիպված լինեիք ապրել անմարդաբնակ կղզում:
10. Գիտե՞ք որտեղ է Ձատկի կղզին:
Այսպիսով՝ եթե դուք հավաքել եք 8-ից ավելի միավոր, ապա դուք բնածին ճանապարհորդ եք, ապրելավայրի փոփոխությունները օդի պես անհրաժեշտ են ձեզ, առանց դրանց կձանձրանաք: Միշտ ձգտում եք նոր վայրերում լինել: Թե անձնական, թե գործնական կյանքը հաճախ փոփոխությունների եք ենթարկում: Երբեք չեք վախենում սխալվելուց:
Եթե հավաքել եք 4-8 միավոր, ապա սիրում եք փոփոխությունները, բայց տանն էլ ձեզ վատ չեք զգում: Այդուհանդերձ, արձակուրդի ժամանակ բաց մի թողեք ճամփորդելու հնարավորությունը: Հեշտությամբ հարմարվում եք փոփոխություններին, բայց երբեմն վախենում եք սխալվելուց:
Եթե ձեր հավաքած միավորները 4-ից պակաս են, ուրեմն՝ շատ նստակյացն եք: Ձեր մեջ ուժ գտեք գոնե բնակարանի կահույքը ժամանակ առ ժամանակ վերադասավորելու, տեղաշարժելու համար: Փոփոխություններ չեք անում, նոր գործեր չեք ձեռնարկում, սխալվելու մասին էլ չեք մտածում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել