Լրահոս
Օրվա լրահոսը

Դօրիանը ամենահայտնին է

Դեկտեմբեր 03,2010 00:00

Դօրիանը Hayland սոցիալական ցանցի ամենահայտնի բնակիչն է: Նման տեղեկություններ է տրամադրում Populometer.com կայքը, որի տվյալները կազմվում են Google-ի Page Rank-ի եւ Alexa-ի վարկանիշի հիման վրա: Այսպիսով՝ 2009 թվականից հայկական ամենախոշոր սոցիալական ցանցում հայ աստղերի շարքը համալրած միակ գրողը եւ բլոգերը վարկանիշով առաջ է անցնում սոցիալական ցանցում գրանցված այնպիսի աստղերից, ինչպիսիք են Սիրուշոն, Էմմին, Ինգա եւ Անուշ Արշակյանները: Ամենահայտնի Hayland-ցիների ցուցակում են նաեւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել