Լրահոս
Օրվա լրահոսը

Այս անգամ հաղթել է պետք

Դեկտեմբեր 09,2010 00:00

ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացած կանանց ֆուտբոլի Եվրոպայի 2013 թվականի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը որոշեց Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցներին: Ութ թիմերը բաժանվել էին երկու խմբի: Մեր աղջիկների մրցակիցները խմբային մրցաշարում լինելու են Մալթան, Ֆարերյան կղզիները եւ Վրաստանը:
Խմբային մրցաշարը կայանալու է Մալթայում 2011 թվականի մարտի 3- 8-ը: Հաջորդ փուլում պայքարը շարունակելու իրավունք ստանալու են միայն խմբերում առաջին տեղերը գրաված հավաքականները: Հայաստանը, կարծում ենք, առաջին արգելքը հաղթահարելու հնարավորություն ունի, իհարկե, եթե ֆեդերացիան անհրաժեշտ ուշադրություն դարձնի նախապատրաստական փուլին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031