Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԻՍԻ՞ ԱՄՈՒՍԻՆՆԵՐ ԵՔ ԴՈՒՔ

Դեկտեմբեր 09,2010 00:00

Ասում են՝ ամուսինները համատեղ կյանքի ընթացքում սկսում են նմանվել իրար, շատ հարցերում նույն կերպ են մտածում, հասկանում իրար անգամ կես խոսքից, մի հայացքից: Այս ամենից ելնելով՝ ենթադրվում է, որ նմանատիպ ամուսինները լավ են ճանաչում մեկը մյուսին: Լրացնելով այս թեստը, պարզեք՝ արդյոք հասկանո՞ւմ եք իրար առանց  խոսքերի:
1. Կողակիցը ձեռքերը խաչել Է կրծքին։ Ինչպե՞ս կբնորոշեք նրա այդ դիրքը.
ա) նա տխուր է՝  3,
բ)  բարկացած է՝ 2,
գ)  սպասում է, թե երբ կխոսեմ հետը՝ 1:
2. Քնելուց առաջ կողակիցն ուզում Է շարունակել ընթերցանությունը, բայց ձեր քունը տանում է։ Ինչպե՞ս կհամոզեք նրան լույսն անջատել.
ա) ուղղակի կխնդրեմ չկարդալ՝  3,
բ)  անհանգիստ շուռումուռ կգամ՝ 1,
գ)  կհպվեմ նրան ու կփաղաքշեմ՝ 2:
3. Երեկույթին ի՞նչ կնախընտրեք խմել.
ա) թեյ՝ 2,
բ) գարեջուր՝ 1,
գ) կոնյակ՝ 3:
4. Ըստ ձեզ, մարդուն ի՞նչն է ստիպում շիկնել.
ա) ամոթի զգացումը՝ 2,
բ) զայրույթը՝ 1,
գ) վախը՝ 3:
5. Երգչի ելույթը լսելիս մտածում եք.
ա) «կարծես թե փոքր-ինչ հուզվում է»՝ 1,
 բ) «ոնց էլ չի շփոթվում այսքան մարդու առաջ  հանդես  գալուց»՝ 2,                                                                                 
գ) «երգչի գործից հեշտ բան չկա»՝ 3:
6. Անծանոթ մի մարդ ձեզ շփոթում է իր մտերմի հետ ու գրկախառնվելու փորձ անում։ Ինչպե՞ս կվարվեք.
ա) ծիծաղս հազիվ կզսպեմ՝ 1,
բ) հետ-հետ կընկրկեմ՝ 2,
գ) քաղաքավարությամբ կկանխեմ՝ հասկացնելով, որ ուրիշի հետ է շփոթել՝ 3:
7. Ի՞նչ մասնագիտության տեր կարող է լինել զուսպ արտաքինով, ակնոցով երիտասարդ կինը.
ա) բանկի աշխատող՝  3,
բ) ուղեկցորդուհի՝ 1,
գ) օպտիկական խանութի վաճառողուհի՝ 2:
Այժմ ամփոփեք արդյունքները:
Եթե դուք հավաքել եք 7-11 միավոր, ապա նախապաշարումներից զերծ եք եւ ունակ եք հասկանալու անգամ շարժումների լեզուն։ Այնուհանդերձ, ջանացեք ինքներդ ավելի հասկանալի լինել ուրիշներին եւ լրացուցիչ «վերծանման» անհրաժեշտություն չստեղծել։
12-16 միավոր- Մարդկանց էությունն ընկալելու համար ձեզ մի խորաթափանց հայացքն էլ բավական է. «խոսքերն ավելորդ են» արտահայտությունն իսկը ձեր մասին է արված։
17-21 միավոր- Հաճախ կարող եք չնկատել, երբ ինչ-որ մեկը փորձի սեւը որպես սպիտակ ներկայացնել։ Խուսափեք հապշտապ որոշումներ ընդունելուց եւ հաճախ վերանայեք սեփական տեսակետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031