Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՏՈՒԿ ԶԵՂՉԵՐ՝ ԻՏԱԼԻԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Դեկտեմբեր 25,2010 00:00

Ըստ www.yes.com.ru կայքի, իտալական խանութներից մեկում հաջողակ ուսման եւ արդյունավետ գնումների համադրման հիանալի մեթոդ է մշակվել՝ քննաշրջանի մեկնարկից սկսած բարձր գնահատականներ վաստակած ուսանողներին հնարավորություն է տրվում օգտվել հատուկ զեղչերից: Զեղչի չափը կախված կլինի բալերի ընդհանուր քանակից, ինչքան բարձր են գնահատականները, այնքան էժան՝ իրերը, մինչեւ առավելագույն զեղչը՝ 50 տոկոս: Արժե նման ակցիա էլ իրականացնել մեզ մոտ. կրթվածության մակարդակը շեշտակիորեն կբարձրանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել