Լրահոս
Օրվա լրահոսը

Գողացել են Արգենտինայի նախագահի շրջագայության փողերը

Հունվար 15,2011 00:00

Արգենտինայում անհայտ անձինք գողացել են երկրի նախագահ Կրիստինա Կիրշների մերձավորարեւելյան շրջագայության համար նախատեսված գումարները: Այդ մասին տեղեկացնում է news.am- ը: Արգենտինայի նախագահի աշխատակազմի 44-ամյա աշխատակիցը, ով համակարգում է նախագահի այցելությունները, վերադառնում էր տուն, երբ հարձակվողներից մեկը նրա գլխին է դրել ատրճանակն ու հափշտակել պայուսակը: Հանցագործները դեպքի վայրից փախել են մոտոցիկլետով:
Զինված հարձակման արդյունքում գողացվել է 68 հազար դոլար եւ 17 հազար եվրո: Գումարները նախատեսված էին նախագահական օդանավի անձնակազմի եւ տրանսպորտային այլ ծախսերի համար: Աշխատակիցը կանխիկացրել էր գումարները եւ տուն էր վերադառնում թիկնապահի ուղեկցությամբ:
Կիրշների մերձավորարեւելյան շրջագայությունը պետք է սկսվեր հունվարի 13-ին: Արգենտինայի նախագահը պետք է այցելեր Քուվեյթ, Քաթար եւ Թուրքիա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31