Լրահոս
Օրվա լրահոսը

Նակամուրան լավ մարզավիճակում է

Հունվար 22,2011 00:00

\"\"«Tata Steel Chess 2011» շախմատի գերմրցաշարում պայքարը բավականին ծանր է ընթանում: Ասվածը վերաբերում է թե ուժեղագույնների եւ թե «B» խմբին:
Վեցերորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով բավականին ջանքեր գործադրեց Չինաստանի ներկայացուցիչ Վան Հաոյից միավոր կորզելու համար, սակայն վերջինս հմուտ պաշտպանության շնորհիվ 51-րդ քայլում հասավ ոչ-ոքիի: Վեյկ ան Զեեում վերելքով է հանդես գալիս ամերիկացի Հիկարու Նակամուրան (նկարում), որը սեւ խաղաքարերով պարտության մատնեց Էրվին Լ’Ամիին (Հոլանդիա) եւ միավորներով հավասարվեց Ալեքսանդր Գիշչուկի հետ ոչ-ոքի արած աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին: Այժմ այս երկու գրոսմայստերները 4,5-ական միավորով գլխավորում են «A» խմբի մրցաշարային աղյուսակը: Արոնյանն ունի 3,5 միավոր եւ Մաքսիմ Վաշյե Լագրավի, Մագնուս Կարլսենի, Յան Նեպոմնյաշչիի, Վլադիմիր Կրամնիկի հետ միասին բաժանում է 3-7-րդ տեղերը:
Բավականին ծանր պայքար էր ծավալվել երկրորդ խմբում ընդգրկված Ֆրանսիայի դրոշի ներքո հանդես եկող Վլադ Տկաչեւի եւ Գաբրիել Սարգսյանի միջեւ: Սակայն երկուսն էլ արժանի համառություն դրսեւորելով՝ ի վերջո բաժանվեցին խաղաղ ձեռքսեղմումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31