Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 28,2011 00:00

Կայք՝ դավաճանելու համար

 Ashleymadison.com կայքը նախատեսված է ծանոթությունների համար, բայց ոչ սովորական ծանոթությունների, այլ «լեւի գնալու» նպատակով: Այստեղ գրանցվողները պետք է պարտադիր ամուսնացած լինեն կամ փնտրեն ամուսնացած կանանց ու տղամարդկանց: Կայքի կարգախոսն է՝ «Շտապիր դավաճանել, կյանքը կարճ է»: Ի դեպ, այս էկզոտիկ կայքի սեփականատերը իրավաբան է, որն ունի երջանիկ ու հավատարիմ ընտանիք, սակայն այս կայքի միջոցով դարձել է միլիոնատեր: Այս կայքում արդեն գրացված 3 միլիոն 200 հազար մարդ կա:

70 սմ-ն 170 սմ-ի հետ

Աշխարհի ամենացածրահասակ կինը (70սմ) բարձրահասակ փեսացու ունի (170սմ): Սովորաբար, նման ռեկորդներ սահմանում են չինացիները:

1,3 միլիարդ բնակչություն ունեցող երկրում հանդիպում են եւ բարձրահասակ, եւ ցածրահասակ մարդիկ:

Այնուամենայնիվ, աշխարհի ամենափոքրամարմին կինն ապրում է Թուրքիայում: Կադիրլի քաղաքում բնակվող 21-ամյա Էթիֆ Կոջամանին գրանցված է Գինեսի գրքում՝ իբրեւ ամենացածրահասակ կին: Աղջիկը չի թաքցնում, որ միշտ ճնշված է եղել, սակայն այժմ նրա կյանքում լուսավոր էջ է բացվել՝ Էթիֆի հետ հանդիպում է 1 մետր 70 սմ հասակ ունեցող տղամարդ:

Արեւի սեփականատերը

Իսպանիայի 49-ամյա բնակչուհի Գալիսիա Անխելես Դյուրանը նոտարական գրասենյակում ձեւակերպել է վկայական, որի համաձայն՝ նա այժմ Արեգակի սեփականատերն է։ Այժմ Դյուրանը մտադիր է վարձ վերցնել բոլոր նրանցից, ովքեր «օգտվում են Արեգակից»։ Ճիշտ է, նա դեռ չի բացատրել այդ «հարկահավաքության» մեխանիզմը, սակայն արդեն խոստացել է հավաքված գումարի 50%-ը փոխանցել պետությանը, 20%-ը՝ կենսաթոշակային հիմնադրամին, 10%-ը՝ գիտական հետազոտությունների համար, եւս 10%-ը՝ սովյալների օգնությանը, իսկ մնացած 10%-ն իսպանուհին մտադիր է պահել իրեն։

Արվեստի ստեղծագործություն

Կախարդական ծորակը. ահա այսպիսի տարօրինակ արվեստի ստեղծագործություն կա իսպանական Կադիս քաղաքում: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է ծորակը կախված օդում եւ նույնիսկ ջուր է գալիս: Ամեն ինչ շատ պարզ է, ջրի շիթերի ներքո է թաքնված՝ ջրի խողովակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել