Լրահոս
Օրվա լրահոսը

1 ՄԻԼԻԱՐԴԻՑ ԱՎԵԼԻ ՀԵՌԱԽՈՍ

Հունվար 29,2011 00:00

Panorama.am կայքից տեղեկանում ենք, որ IDC վերլուծական ընկերության տվյալների համաձայն, 2010 թվականին աշխարհում վաճառվել է շուրջ 1,39 մլրդ բջջային հեռախոս: 2009-ի համեմատ վաճառքի ծավալներն ավելացել են 18,5%-ով. 2009-ին վաճառվել էր 1,17 մլրդ հեռախոս: Ինչպես 2009-ին, այնպես էլ անցյալ տարի, շուկայի առաջատարները Nokia (32,6%), Samsung (20,2%) եւ LG Electronics (8,4%) ընկերություններն են, որոնք գրավում են բջջային հեռախոսների շուկայի ավելի քան 60%-ը: Այս ընկերություններին հաջորդում են ZTE-ն եւ Apple-ը: Մեկ տարվա ընթացքում Apple-ը վաճառել է 47,5 մլն iPhone սմարթֆոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել