Լրահոս
Օրվա լրահոսը

Տուն կգան 10 փուլով

Հունվար 29,2011 00:00

ՀՀ Սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ այս տարի «Արի տուն» ծրագիրը կիրականացվի հունիսի 19-հոկտեմբերի 9 հատվածում՝ 10 փուլով: Ինչպես 2009-ին եւ 2010-ին, երկու շաբաթով հայաստանցիների ընտանիքներում կհյուրընկալվեն սփյուռքահայ աղջիկներ եւ տղաներ: Սփյուռքահայ հյուրերի կարիքների մեծ մասը հոգում է պետությունը, որոշ ծախսեր՝ սնունդ եւ այլն, հյուրընկալ ընտանիքը:
Եթե 2009-ին ծրագրին մասնակցել կարող էին 14-25 տարեկանները, ապա այս տարի, ինչպես 2010-ին՝ ծրագիրը նախատեսված՝ 13-20 տարեկանների համար:
Եթե 2009-ին հյուրընկալ ընտանիքը կարող էր լինել միայն Երեւանից, ապա այս տարի, ինչպես 2010-ին՝ Երեւան եւ մայրաքաղաքամերձ չորս մարզեր:
Եթե 2009-ին եւ 2010-ին սփյուռքահայ երեխան երկու շաբաթ մնում էր հյուրընկալ ընտանիքում, ապա այս տարի սփյուռքահայ երեխան մեկ շաբաթ կմնա հյուրընկալ ընտանիքում, իսկ հետո այդ ընտանիքի երեխայի հետ՝ ճամբարում:
«Արի տուն» ծրագրով տարբեր երկրներից Հայաստան եկածների մեջ երկու ամուսնություն է գրանցվել: Ընտանիք են կազմել սիրիացի հայ տղան եւ Թուրքիայից հայ աղջիկը, եւ եգիպտահայ տղան ու ուկրաինացի հայուհին: Այս երեխաները «տուն» էին եկել 2009-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել